Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի համար եղել ու մնում է ամենակարևորը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:

Նա նշեց, որ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված մեծ աղմուկը պատահական չէ, որովհետև «թևակոխում ենք որոշակի եզրափակիչ փուլ»:

«Այն, ինչ այսօր դրված է սեղանին, այսինքն՝ «տարածքներ խաղաղության դիմաց», նոր մոտեցում չէ: Դա գալիս է դեռևս 93թ.-ից, ապա 2007 թ.-ին Մադրիդյան սկզբունքներում է ամրագրվել, հետո Կազանի: Բայց մենք հիմա առավել անհանգստացած ենք, որովհետև թևակոխել ենք եզրափակիչ փուլ: Խոստումները, որոնք տրվել են նախագահների կողմից, ժամանակն է իրականացվեն»,- ասաց Արա Պապյանը:

Քաղաքագետի խոսքով՝ անընդունելի է տարածքներ հանձնելը, որովհետև դա ավելի կմոտեցնի մեզ լայնամասշտաբ պատերազմի: Արա Պապյանն ասաց, որ մյուս կողմից, Ռուսաստանի դերակատարությունն է ուժեղացել, որը ԼՂ հարցը փորձում է օգտագործել որպես հարթակ՝ սեփական խնդիրները լուծելու համար։ Ուստի բացառված չէ, որ հարցը ձգձգվի այնքան, մինչև ՌԴ-ի համար արցախյան հակամարտությունը կդադարի հարթակ լինելուց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել