Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրն Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Կիևո»-ից կրած պարտությունից հետո խոսել է իր թիմի մարզավիճակի մասին:

«Իհարկե, «Ինտեր»-ը դեռ շատ անելիքներ ունի: Ես վստահ եմ, որ մենք ժամանակի ընթացքում կկատարելագործվենք և հաջող մրցաշրջան կանցկացնենք:

Ընդհանուր առմամբ, մենք լավ հանդիպում անցկացրեցինք, սակայն մեր հակառակորդը կարողացավ ավելի ճիշտ օգտագործել իրեն տրված հնարավորությունները», – ասել է դե Բուրը:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում «Ինտեր»-ը 0:2 հաշվով պարտվել է «Կիևո»-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել