Վրաստանում փորձել են պայթեցնել Ռուսաստանից Հայաստան հասնող գազատարը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է Ռուսաստանից Հայաստան հասնող գազամուղի պայթեցման փորձը:

Ձերբակալվածները ծրագրում էին պայթեցնել Սագուրամ գյուղի տարածքվով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը եւ Հայաստանը: Ահաբեկչական գործողության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալված են Վրաստանի հինգ քաղաքացիներ:

Ձերբակալվածներից մեկի տանը` համակարգչում հայտնաբերվել է քարտեզ, որի վրա նշված են եղել այն վայրերը, որտեղ նրանք ծրագրում էին իրականացնել պայթեցումները:

Վրաստանի անվտանգության ծառայությունից տեղեկացրել նշել են, որ խմբի անդամներից մեկը հաճախ այցելել է Ուկրաինա, սակայն դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք խումբը ղեկավարվել է դրսից, թե ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել