hrdeh1-600x3981Օգոստոսի 21-22-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Ֆուչիկի փողոցում՝ Արմենիա ՀԲԿ-ի մոտակայքում, այրվել է մոտ 700 քմ խոտածածկ տարածք, Մուշավանի ամառանոցների վերջնամասում՝ մոտ 800 քմ, ենթակայանի մոտակայքում՝ 1 հա բուսածածկույթ, Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում` մոտ 500 քմ խոտածածկ տարածք, Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ 500 քմ, Նոր Արեշ 35-րդ փողոցում՝ Սիփան ռեստորանի մոտակայքում՝ 300 քմ, Շիրակի փողոցում՝ մոտ 1 հա բուսածածկույթ, Արարատյան 2-րդ զանգվածի թիվ 21/2 շենքի մոտակայքում՝ մոտ 100 քմ:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Գոռավան գյուղի Գրիգոր Նարեկացի փողոցի մոտակայքում՝ մոտ 2 հա, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում՝ Ջարդի ձոր կոչվող տարածքում՝ մոտ 300 քմ, Կոտայքի մարզի Կոտայք գյուղի 6-րդ փողոցում՝ մոտ 7000 քմ, Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 1500 քմ, Շիրակի մարզի Հացիկ գյուղի Թբիլիսյան խճուղում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Արզնի գյուղի 12-րդ փողոցում՝ մոտ 1000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում՝ մոտ 600 քմ, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի Սայաթ Նովայի փողոցում՝ մոտ 8000 քմ, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դաշտերում՝ մոտ 7 հա, Արարատի մարզի Խաչփառ գյուղի 5-րդ փողոցում՝ 2400 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 3 հա բուսածածկույթ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Գյումրի – Ազատան ավտոճանապարհին՝ Երևանյան խճուղու մոտակայքում՝ մոտ 1 հա հնձած ցորենի արտ և ճամփեզրի ծառուղին՝ մոտ 300 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել