Tert.am-ը գրում է.

Հարավային բևեռի ձմեռային խստաշունչ կլիման թույլ չի տալիս անմիջապես շքեղության ու հարմարավետության տեսարաններ պատկերացնել, գրում է express.co.uk-ը: Սակայն Անտարկտիկայի հեռավոր կետերից մեկում հինգաստղանի մի հյուրանոց է գտնվում, որը հավակնում է լինել աշխարհի ամենահեռավոր հյուրանոցը:

 

Հյուրանոցը տեղակայված է սառած լճի և սառցե ժայռերի միջև ընկած սառցակալած հողակտորի վրա:

 

11 գիշերվա այցն այստեղ կարժենա մոտ 63 հազար եվրո, որտեղ ցրտի հանդեպ սերը բացարձակ նախապայման է: Գումարը ներառում է տոմսի, սննդի, խմիչքների, բևեռային հանդերձանքի գինը:

 

Հյուրանոցում թույլատրվում է մնալ միայն 12 հյուրի, ովքեր կարող են անմիջապես ճաշակել այն յուրահատուկ ուտեստները, որոնք խոհարարը պատրաստում է հյուրերի համար: Բոլոր բաղադրամասերը և գինիները բերվում են Քեյփթաունից:

white desert camp antarctica

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել