Վերջին ամիսներին Հայաստանից ֆիզիկապես դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները, անկախ նրանից սովորելու համար են դրսում, թե աշխատելու, մեկ տարով են, թե տասը տարով, (այդ թվում տողերի հեղինակը), բարոյական իրավունք չունեն Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներից ինչ-որ բան "պահանջել", առավել եւս՝ պահանջել կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկել իրենց ապագա բարեկեցության ու երջանկության համար:

Մարդկային արժանապատվությունը թելադրում է, որ նրանք բոլորը ԽՈՐԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ զգան առաջին գծում ամենօրյա լուռ հերոսությամբ ապրողներին՝ սահմանում կանգնածներին, ռազմագերի վերցվածներին, բանտերում գտնվողներին, փողոց դուրս եկածներին, եւ նույնիսկ դեռեւս տանը սպասողներին:

Բայց մյուս կողմից ոչ ոք չունի իրավունք նրանց արգելել խորը հակակրանք զգալ դուգինների, պուտինների ու նրանց տեղական միկոյանական թոռների նկատմամբ, որոնք օրը ցերեկով բոլորի աչքի առաջ քացու տակ են գցել ու բռնաբարում եմ Հայաստանը:

Բայց հակակրանքը ու նույնիսկ ատելությունը դատարկ բաներ են: Ի՞նչ կարող են անել դրսում գտնվողները: Ցավալի փաստն այն է, որ շատ քիչ բան: Նվազագույնը գոնե իրենց եկամուտների 5-10%-ը հատկացնեն Հայաստանի ազատագրման գործին: Լուռ ու մունջ, գլուխները կախ, համեստորեն: Բայց քանի՞սն են անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել