96626d2308ce24bdb0e72b454c8a8387Շատ մարդկանց հայտնի է այդ վիճակը, թեև ոչ բոլորը գիտեն, որ ոտքերը շարժելու անհաղթահարելի ցանկությունը կոչվում է անհանգիստ ոտքերի համածտանիշ, հայտնում է newsyou.info-ն:

Ավելի հաճախ դա մարդկանց անհանգստացնում է քնած ժամանակ և քնելուց առաջ` մեծ մասամբ հանգեցնելով քնի խանգարման: Սակայն մարդիկ հազվադեպ են դիմում բժշկի` դա չհամարելով հիվանդություն:

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ մարդկանց դեպքում դա կարող է կապված լինել սրտի խնդիրների հետ: Ամերկայի Մայո կլինիկայի գիտնականների կողմից կատարված հետազոտությանը մասնակցել են անհանգիստ ոտքերի սինդրոմ ունեցող 584 մարդ: Գիտնականները նրանց հետևել են 3 տարի և պարզել, որ հիվանդների մեծ մասի սիրտը մեծացած է եղել: Նրանք 2 անգամ ավելի շատ են տառապել և մահացել սրտի հիվանդություններից:

Բժիշկները այդ համախտանիշն ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել, բայց անպայման հետազոտվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել