vtar-2ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 21-ին, ժամը 03.25-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 49-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Opel Astra G» մակնիշի 34RP054 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Է. Ա. 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Է.Ա.-ն և ուղևոր՝ Ս. Կ.-ն (ծնվ. 1932թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկվել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:

Նրանք ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել