Tert.am-ը գրում է.

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը, Tart.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի մասին, ասաց, որ ոչ թե ՀԱՊԿ-ի շրջանակներում ձեռք բերված համաձայնություն է, այլ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ ռազմական հարաբերություններին։

«Այն հայ-ռուսական զորախումբն է, որն իր մեջ ներառում է ռուսական 102-րդ ռազմաբազան և հայկական արևմտյան սահմանում տեղակայված 5-րդ բանակային կորպուսը»,-ասաց Սերգեյ Մինասյանը՝ նկատելով, որ այն ոչ թե նոր խմբավորում է, այլ իրենից ենթադրում է եղած խմբավորման համալրում: Նա նաև նշեց, որ խոսակցություններ կան, որ չորրորդ բանակային կորպուսն էլ պետք է համալրվի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրեցին «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիրը:

«Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է դա ակտիվացնել, որովհետև կարծում է, որ  իրավական նոր ձևակերպումներ տալով՝ կարող է երաշխավորել առավել ակտիվ հայ-ռուսական ռազմական համագործակցություն,-ասաց Սերգեյ Մինասյանը՝ հավելելով,- Հայկական կողմի  համար հույս կա, որ նոր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ռազմական միջոցներ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Ես իրականում չեմ կարծում, որ սկզբունքորեն լուրջ բաներ կփոխվեն»:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել