1319247725Իրանի Կենտրոնական բանկի գործողությունները վկայում են այն մասին, որ Իրանը մտադիր է թուլացնել վերահսկողությունը ազգային արժույթի՝ ռիալի նկատմամբ, ինչը կհանգեցնի արժութային երկակի փոխարժեքի քաղաքականության ավարտին՝ տեղեկացնում է Bloomberg-ը:

Այժմ երկրի ֆինանսական կարգավորողը թույլ է տվել առևտրային վարկատուներին արտարժույթ գնել ոչ թե Իրանի Կենտրոնական բանկի հրահանգած փոխարժեքով, այլ շուկայականով:

Դրանով, ԿԲ-ի նախկին փոխտնօրեն Քամալ Սեյդալիի խոսքով, Իրանի ֆինանսական իշխանությունները հիմք են ստեղծում գոյություն ունեցող երկու փոխարժեքի՝ ռիալ-դոլարի միացման:

Արժութային երկակի փոխարժեքը դիտվում է որպես խոչընդոտ, որը սահմանափակում է երկիր արտասահմանյան ներդրումները, որոնք անհրաժեշտ են երկրի տնտեսության զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել