474Վերջերս եվրոպական KIC InnoEnergy կազմակերպությունը «արևային» ոլորտում սպասվելիք ծախսերի կրճատման վերաբերյալ հրապարակել է զեկույց: Զեկույցը էներգիայի նորացվող աղբյուրների ապագա ծախսերի վերաբերյալ չորս զեկույցներից վերջինն է: Մնացած զեկույցները վերաբերում են քամու և արևային ջերմաէներգետիկային:

Քամու էներգետիկայի ոլորտում վերլուծությունները ցույց են տվել, որ ծախսերի հնարավոր տնտեսումը հաջորդ 15 տարիներին կազմում է 5,5%: Արևային ջերմաէներգիան ունի սպասվելիք ծախսերի կրճատման բարձր ցուցանիշ՝ 29%:

Սակայն գիտնականները եկել են այն եզրակացության, որ արևային էներգետիկայի բնագավառում տեխնոլոգիական նորարարությունները 22-30%-ով կնպաստեն ծախսերի կրճատմանը միայն մինչև 2030թ.-ը: Այդ պատճառով էլ արևային մարտկոցների արտադրած էներգիան ավելի էժան կլինի, քան քամու և արևային ջերմաէներգիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել