Կոստյումը, որով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, դարձել է պատմության մեջ աճուրդում վաճառված ամենաթանկ գործնական հագուստը: Այս մասին հայտնում է The Hindu-ն:

Կառավարության ղեկավարի մոնոգրամայով զարդարված կոստյումը կարվել է հատուկ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման համար, որը տեղի է ունեցել Հնդկաստանում 2015 թվականի հունվարին: Մոդին այն հագել է միայն մեկ անգամ: Դրանից հետո վարչապետը կոստյումը դրել է բարեգործական աճուրդի, որից ստացված հասույթը պետք է ուղղվի Գանգես գետի ջրի մաքրման աշխատանքներին:

Կոստյումը գնել է ոսկե զարդերի մագնատ Լալջիբհաի Պատելը՝ 43 միլիոն ռուփիով (643 հազար դոլար), որը ցանկացել է հավերժացնել գնումը Գինեսի գրքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել