857427-1Պրահայում մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնությունում տեղի ունեցան 2-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի 21 ներկայացուցչից 10-ը իրենց երկու հանդիպումներն էլ ավարտել են հաղթանակով և ընթանում են առաջատարների խմբում: Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում են 23 շախմատիստ, որոնց թվում է Ռուդոլֆ Փաշիկյանը:

ՄԻնչև 10 տարեկան տղաների ենթախմբի 25 առաջատարների թվում է Արսեն Դավթյանը: ՄԻնչև 12 տարեկանների ենթախմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում են 32 շախմատիստ, որոնց խմբում ընթանում են Մամիկոն Ղարիբյանը և Էդուարդ Հակոբյանը: Մինչև 14 տարեկան տղաների առաջատարների թվում է Շանթ Սարգսյանը: Մինչև 16 տարեկան տղաների ենթախմբում մրցաշարային աղյուսակը գլխավորում են 21 շախմատիստ, որոնց թվում են Արամ Հակոբյանը և Դավիթ Միրզոյանը:

ՄԻնչև 18 տարեկան տղաների մրցաշարի առաջատարների խմբում է ընթանում Մանուէլ Պետրոսյանը:
Աղջիկների մրցաշարում առաջատաների խմբում են ընթանում մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Մարիամ Մրտչյանը և մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մարիամ Ավետիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել