Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի համալսարանի գիտնականները ստեղծել են օպտիկական ապակի, որը ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցության տակ ճառագայթում է տեսանելի լույս: Այդ հատկության շնորհիվ նոր նյութը կարող է օգտագործվել էներգետիկայում՝ արևային մարտկոցների ծառայության ժամկետը և արդյունավետությունը մեծացնելու համար: Ուլտրամանուշակագույն ճառագայթման էներգիան, որը կործանարար ազդեցություն ունի արևային մոդուլի վրա, կվերափոխվի լույսի և կօգտագործվի մարտկոցի լրացուցիչ լիցքավորման համար:

Ներկայումս ուլտրամանուշակագույն ճառագայթներից, փոշուց և այլ բացասական գործոններից սիլիկոնային արևային մարտկոցները պաշտպանելու համար օգտագործում են ապակե էկրաններ: Սակայն եթե մարտկոցը ծածկվի ոչ թե սովորական, այլ լուսարձակող նոր նյութով, կարելի է այն ոչ միայն պաշտպանել մեխանիկական աղտոտվածությունից, այլև նկատելիորեն շահել լույսի քանակով, որը վերջին հաշվով ընկնում է մարտկոցի մակերևույթին:

Ապակին «չի վախենում» բարձր ջերմաստիճաններից և եղանակային վատ պայմաններից, իսկ հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ լուսարձակող մասնիկները գտնվում են նրա մեջ և ապահովում լավագույն գունահաղորդում և երկարակեցություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել