09-25-donaldtrump-01ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը վերջին 8 տարվա ամենախնայող թեկնածուն է. պաշտոնական տվյալներով՝ նրա շտաբը նախընտրական արշավի վրա 2-3 անգամ ավելի քիչ միջոցներ է ծախսում, քան Հիլարի Քլինթոնը: Վերջին տարիների ռեկորդակիրը Բարաք Օբաման է: Այս մասին տեղեկացնում է CNBC-ը:

Թեկնածուների պաշտոնական հաշվետվության համաձայն՝ միլիարդատեր Թրամփը հունիսին ծախսել է 7,8 մլն դոլար, իսկ հուլիսին նրա շտաբի ծախսերը ավելացել են մինչև 18,5 մլն դոլար:

Նրա մրցակից Հիլարի Քլինթոնի հունիս ամսվա ծախսերը գերազանցել են 30 մլն դոլարը, իսկ հուլիսին կազմել են 38,2 մլն դոլար:

Գործող նախագահ Բարաք Օբաման 2012թ. երկրորդ ժամկետում նախագահ ընտրվելու ընթացքում այդ երկու ամսում ավելի շատ է ծախսել. հունիսին՝ 58,1 մլն դոլար, իսկ հուլիսին՝ 58,9 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել