1
90-ականների սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի 14-ամյա դուստրը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ:  Pop ամսագրի նոր համարը զարդարում է Կայան՝ “Աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը ” ,-ինչպես գրում է ամսագիրը: Շագանակագույն աչքերով և նույն գույնի մազերով Կայան մայրիկի նմանակն է, բացակայում է միայն  Սինդի Քրոուֆորդի հայտնի խալը:

1

“Ես միշտ երազում էի անցնել մորս ճանապարհը և նրա նման մոդել լինեն, բայց չէի պատկերացնում, որ դա այդքան շուտ տեղի կունենա” ,-նշել է Կայան:

1

Սինդի Քրոուֆորդը առաջին անգամ ամսագրի շապիկին է հայտնվել 16 տարեկանում, իսկ դուստրը՝ 14-ում: Սուպերմոդելի դուստրը արդեն կնքել է իր առաջին պայմանագիրը IMG Models մոդելային գործակալության հետ, իսկ  2016-ի մարտին մայրիկի հետ հայտնվել ֆրանսիական  Vogue-ի շապիկին:3

Այն, որ աղջիկը լավ է սկսել և կարող է կրկնել սուպերմոդել մայրիկի հաջողությունը փաստում են ոլորտի մասնագետները, իհարկե մեծ դեր կխաղա նաև հայտնի մայրիկի խորհուրդներն ու աջակցությունը:

2315786123     9

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել