Tert.am-ը գրում է.

Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի հիմնելու կառավարության գաղափարը Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ Գագիկ Վարդանյանը դրական քայլ է համարում: Ըստ նրա՝ այն կմեծացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը, ինչը կարող է խթան դառնալ տվյալ տարածաշրջանի զարգացման համար:

«Ցանկացած նման գոտի, որը հնարավորություն է ընձեռում նոր գաղափարների իրագործման, առևտրի, ազատ պայմանների համար, բնականաբար, խրախուսելի է: Այն ոչ միայն ի շահ պետության է՝ հարկային մուտքեր, պետական եկամուտներ, այլև կխթանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Մարդիկ կարող են ազատ գործել, ստանալ եկամուտներ և բարձրացնել իրենց բարեկեցությունը»,- ասաց Գագիկ Վարդանյանը:

Նշենք, որ ազատ տնտեսական գոտու հիմնումով նախատեսվում է ձևավորվել և կազմակերպել այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ:

Տնտեսագետը հիշատակեց, որ ժամանակին, երբ պատերազմ էր, շրջափակում կար, մենք չօգտվեցինք իրավիճակից․ «Երբ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեցին, Արաբական Էմիրություններն օգտվեց, օգտվեց Թուրքիան, այն հարակից պետությունները, որոնք կարող էին միջնորդավորված առևտուր, տնտեսական գործունեություն ծավալել: Մենք տեսանք այդ պետությունների զարգացումը, բայց մենք չօգտվեցինք դրանից»:

Հիմա, ըստ տնտեսագետի, երբ հանվել են Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, լայն հնարավորություններ են ստեղծվում նաև մեզ համար․ «Բայց այստեղ պետք է լավ աշխատեն դիվանագիտությունը, երկու երկրների տնտեսական բլոկի նախարարությունները: Որպես Իրանի հետ հին բարեկամ երկիր, ժողովուրդ, նպաստավոր պայմանները մեզ համար բաց են, իսկ Իրանը բոլոր երկրների համար բաց չէ, թեպետ պատժամիջոցները վերացված են»:

Տնտեսագետը մատնանշեց, որ մենք Իրանի հետ միայն տնտեսական համագործակցության շնորհիվ կարող ենք բազմաթիվ խնդիրներ լուծել:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել