Հավանաբար ոմանք ունեցել կամ երբևէ տեսել են խաղաքարտերի այն հավաքածուն, որը կոչվում է «Ռուսական ոճ» («Русский стиль»). ԽՍՀՄ տարիներն դրանք ամենատարածվածներից էին:

Առաջին հայցքից արտառոց ոչինչ չկա, քանի որ մարդիկ այնքան էին սովորել դրանց վրա եղած նկարներին, որ հավանաբար անգամ ուշադրություն չէին դարձնում հերոսների հագուկապին. այս խաղաքարտերի յուրահատկությունը կայանում է հենց դրանում. քարտերի թագավորների և տիկնանց համար նախատիպ են հանդիսացել ոչ թե պրոլետարները կամ կոլխոզնիկները, այլ Ռոմանովների կայսերական տանը 1903թ. կազմակերպված վերիջին հանդերձանքների պարահանդեսի մասնակիցները: Օրինակ՝ «խաչի աղջիկ» խաղաքարտի նախահիմքը իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորոնվնան է (Ալեքսանդր 3-րդ կայսեր եղբոր կինը), իսկ «սրտի աղջկա» համար որպես դեմք հանդիսացել է իշխանուհի Քսենիա Ալեքսանդրովնան (Նիկոլայ 2-րդի քույրը):

Մի փոքր մանրամասներ: 1903 թվականի փետրվարին տեղի ունեցավ վերոնշյալ պարահանդեսը: Հիմնական պահանջն այն էր, որ հրավիրյալները պետք է ներկայանային 18-րդ դարի հանդերձանքներով: Ձմեռային Պալատում տեղի ունեցած շքեղ տոնակատարությունը պատմության մեջ մտավ որպես Նիկոլայ 2-րդի կառավարման ամենափառահեղ ու ամենահայտնի տոնակատարությունը, ինչպես նաև՝ Ցարական Ռուսաստանի թագավորական տան վերջին մասսայական միջոցառումը:
Լուսանկարիչները ֆիքսել էին այդ միջոցառման գրեթե բոլոր մասնակիցներին, ինչի շնորհիվ էլ նրանց կերտած կերպարները հավետ մնացին ժողովրդի հիշողության մեջ:

Հանդիսության բոլոր 390 մասնակիցները հագնված էին թագավորական տան ներկայացուցիչների ոճով. բոյարներ, իշխաններ, զինվորականներ, որսորդներ, և ուղղակի շինականներ: Հագուստները ձևավորել էր նկարիչ Սերգեյ Սոլոմկոն, իսկ հանդերձանքները կարել էին կայսրության լավագույն դերձակները:
Պարահանդեսից հետո արդեն խաղաքարտեր պատրաստողներն ուղղորդվում էին լուսանկարներով, որոնք ընդգրկված էին «Ձմեռային պալատի հանդերձանքներով պարահանդեսի ալբոմում»:
1911թ. գերմանական «Դոնդորֆ» գործարանի մասնագետները խաղաքարտերի համար մշակեցին էսքիզներ, իսկ արդեն 1913-ին դրանք տպագրվեցին Պետերբուրգի Ալեքսանդրովյան մանուֆակտուրայում: Խաղաքարտերը տպագրվեցին ի պատիվ Ռոմանովների տան 300-ամյակի և կոչվեցին «Ռուսական ոճ»:
Հեղափոխությունից հետո նշված մանուֆակտուրան փակվեց, իսկ արդեն 1923թ-ին վերագործարկվեց և նորից շարունակեց խաղաքարտերի տպագրությունը` թողարկելով մինչ հեղափոխությունը մշակված էսքիզներով: Ավելի ուժ սովետական նկարիչ Յուրի Իվանովը վերանկարեց «Ռուսական ոճ» շարքն արդեն օֆսեթ տպագրության ստանդարտներին համապատասխան:

Այս ամենի մեջ ամենազարմանալին այն է, որ հենց այս խաղաքարտերի հավաքածուն էր ԽՍՀՄ-ում ամենատարածվածը և պարբերաբար տպվում էր նոր խմբաքանակ: Չմոռանանք, որ խաղաքարտերն անգամ օգտագործվում էին պրոպագանդայի նպատակով: Տպագրվում էին «Հակակրոնական», «ԽՍՀՄ ժողովուրդների», «Հակաֆաշիստական» խաղաքարտեր և այն, սակայն դրանցից ոչ մեկը չկարողացավ մրցակցություն ունենալ «Ռուսական ոճի»-ի հետ:

Հ.գ. Կարելի է ասել, որ հայտնի հանդիսության շնորհիվ Ռոմանովները 20-րդ դարում «շրջում էին» ողջ ԽՍՀՄ

տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել