Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 19-ին ավարտվել է ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման ժամկետը: Առաջիկա 5 օրերի ընթացքում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները պետք է ուսումնասիրեն թեկնածուների փաստաթղթերն ու որոշում կայացնեն գրանցելու կամ չգրանցելու վերաբերյալ:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում գյուղապետի թեկնածու է առաջադրվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է խնդիրներ առաջանան Խանդոյանի գրանցման հետ կապված, քանի որ վերջինս ՊՊԾ-ի գրավման գործով ներգրավված է որպես մեղադրյալ և այժմ գտնվում է կալանքի տակ:

«Ընտրատարածքային հանձնաժողովն է ուսումնասիրում թեկնածուների փաստաթղթերը և կայացնում որոշումներ: Որևէ դատողություն նախապես անհնար է անել»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով . «Այս փուլում թեկնածուներն առաջադրել են իրենց փաստաթղթերը, հիմա սկսվում է գրանցման փուլը: Ընտրատարածքային հանձնաժողովներն ուսումնասիրում են փաստաթղթերը և դրա հիմա վրա արդեն սահմանված ժամկետներում որոշումներ են կայացնում գրանցումների վերաբերյալ:

Գրանցման ավարտից հետո են թեկնածուները, որոնք գրանցվել են, մասնակցում ընտրապայքարին, ում գրանցումը մերժվում է, իրավունք ունի դատական պաշտպանություն իրականացնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել