Tert.am-ը գրում է.

Երեկ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղի ունեցած վիրահատությունը լավ է անցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավել Մանուկյանի փաստաբաններից Հարություն Բաղդասարյանը:

«Նախքան պլաստիկ վիրահատությունն ու հետվիրահատական  շրջանում Պավլիկ Մանուկյանի տրամադրությունը բարձր էր, վիրահատությունն արվել է աջ ոտքի վերքերը փակելու համար»,-ասաց Հարություն Բաղդասարյանը:

Փաստաբանը հայտնեց, որ վիրահատությունից հետո բժիշկներն ասել են, որ այն նորմալ է անցել, խնդիրներ չեն առաջացել, իսկ վիրահատությունը տևել է մեկ ժամից ավելի:

Հարություն Բաղդասարյանը նշեց, որ այս վիրահատությունն արվել է մաշկի վերքերի բուժման համար, իսկ հաջորդ վիրահատությունը, որի համար դեռևս ժամկետ նշած չէ, ոսկորների վերականգնման նպատակով կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել