Tert.am-ը գրում է.

Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը օղի թորելու հետ կապված բողոք բնակիչներից չի լսել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը, անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե շաքարի մեջ սոդայի պատճառով օղու հումքը փչացել է:

Հարցին, թե մարզպետարանը բողոքներ ստացե՞լ է, որ հումքին ավելացվող շաքարի պատճառով օղի թորել չի ստացվել, Գաբրիել Գյոզալյանն ասաց.«Առաջին անգամ եմ լսում նման խնդրի մասին: Նման բողոքի մասին տեղյակ չեմ:  Գյուղացիների հետ շատ եմ շփվում, եթե նման դեպք լինել, կասեին, գոնե մեկը կբարձրաձայներ»:

Մարզպետն ասաց նաև, որ գյուղացիներն իրենց անձնական օգտագործման համար օղի թորում են այն մրգերից, որոնք չեն իրացվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել