Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը քիչ առաջ առաջադրվեց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:

«Քիչ առաջ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, փաթեթը ներկայացվել է մարզային ընտրական հանձնաժողովին»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ այսօր Խանդոյանի հայտարարություն-բողոքից հետո ԱՆ Քրեակատարողական վարչությունը հաստատել էր Ծաղկահովիտ գյուղում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրման առթիվ լիազորագիրը և փոխանցել Արայիկ Խանդոյանի պաշտպանին՝ Արայիկ Պապիկյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել