Tert.am-ը գրում է.

Այն, որ «Սասնա ծռերի» անդամներից մեկը՝ Արայիկ Խանդոյանը, այդուհանդերձ մտադիր է առաջադրվել առաջիկա ՏԻՄ ընտրություններում, խոսում է նրա մասին, որ «Սասնա ծռերը» ընտրական գործընթացի հետ հույսեր կապում են: Հետևաբար` դա հակասության մեջ է թեզի հետ, որ այս երկրում որևէ բան առանց զենքի չի կարելի փոխել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան «Սասնա ծռեր» խմբի անդամ «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանն իր պաշտպանի միջոցով բանտից հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ինքը ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել իրենց համայնքի ՏԻՄ ընտրություններին և առաջադրվել Ծաղկահովիտ գյուղի գյուղապետի պաշտոնում:

«Այսինքն՝ «Սասնա ծռերը» այդուհանդերձ տեսնում են, որ ընտրական գործընթացը միակ ճանապարհն է, որը կարող է քաղաքական փոփոխություններ առաջացնելու հնարավորություն ընձեռել»,-ասաց Խոսրով Հարությունյանը:

Ըստ նրա՝ «Սասնա ծռերի» զինված ակցիայի հիմնական նպատակը ի սկզբանե եղել էր Սեֆիլյանին ազատագրելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել