Հայ-բելգիական օդային «ձեռք սեղմում»

Օդային համագործակցության շրջանակներում Հայաստանի և Բելգիայի գործադիր մարմինների միջև կկնքվի օդային հաղորդակցությունների մասին նոր hամաձայնագիր, որը ուղված կլինի «Բաց երկնքի» շրջանակներում իրականացվող քաղաքականության համապատասխանեցմանը:

Ըստ համաձայնագրի՝ կկարգավորվեն թռիչքային և ավիացիոն անվտանգության պահանջների պահպանման դրույթները և
սակագների ձևավորման, արդար մրցակցության, ավիաընկերությունների միջև կոմերցիոն համագործակցության վերաբերյալ դրույթները:

Վերջնական նպատակն է՝ երկու երկրների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել