Tert.am-ը գրում է.

Երևանյան ջրանցքում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի. այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների կայքը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-ին, ժամը 18.04-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի մոտակայքում գտնվող ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները «Սևան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հետախուզել էին Հրազդանի ներքին ջրանցքի Մեծարենցի փողոցի հարակից հատվածից մինչ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հատված (մոտ 12 կմ):

Օգոստոսի 19-ին, ժամը 06.00-ից «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցները հետախուզել են ջրանցքի տարբեր տեղամասերը՝ մինչև Այգեշատ գյուղ, սակայն աշխատանքներն ավարտվել են անարդյունք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել