Armfootball.com-ը գրում է.

Աշխարհահռչակ ռեփերThe Game-ը ինսթագրամի իր էջումշնորհավորել է ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին ու Միհրան Հարությունյանին օլիմպիական մեդալներ նվաճելու կապակցությամբ:

«Իմ կյանքի վերջին 10 տարիներին ես բնակվում եմ մի քաղաքում` Գլենդեյլում, որտեղ շատ-շատ են հայերը, ու շատ լավ հայ ընկերներ ունեմ: Շնորհավորում եմ Արթուր Ալեքսանյանին Հայաստանին վերջին 20 տարիների մեջ առաջին ոսկե մեդալը բերելու կապացկությամբ: Շնորհավորում եմ Միհրան Հարությունյանին իր գործադրած ջանքերի ու արծաթե մեդալու նվաճելու կապակցությամբ: Չնայած, որ նրա հանդեպ անարդար վարվեցին ու չթողեցին ոսկե մեդալ նվաճել: Շնորհավորում եմ երկուսիդ էլ: Դուք, տղաներ, ու ձեր հայրենիքն արժանի է դրան»,- գրել է The Game-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել