Tert.am-ը գրում է.

Ավարտվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի վերաբերյալ գործի վարույթի  քննությունը Վերաքննիչ քրեական դատարանում, դատարանը  մերժեց պաշտպանության կողմի միջնորդությունը, որով փաստաբանները պահանջում էին փոխել խափանման միջոց կալանքն ու ազատ արձակել: Այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Պավել Մանուկյանի պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը:


Փաստաբանն ասաց, որ դատարանի հիմնավորումը դեռ իրեն չի տրամադրվել, սակայն ենթադրում է, որ այն կլինի ինչպես բոլոր դեպքերում՝ այն է՝ կարող է խուսափել, թաքնվի, այլ արարք կատարի, խոչընդոտի.«Հիմնավորումը, կարծում եմ այդպիսին կլինի, սակայն Պավել Մանուկյանն ի վիճակի չէ փախչելու և այլն, բացի այդ, ինչպե՞ս են պատկերացնում, որ պայքարի դուրս եկած մարդը փախչի»:
 

Tert.am-ի հարցին, թե պաշտպանները շարունակելու են իրավական ընթացքը, Հարություն Բաղդասարյանը պատասխանեց.«Ենթադրում եմ, որ պետք է շարունակվի, որովհետև  Հայաստանում պետք է անցնել բոլոր դատական ատյաններով, որպեսզի հնարավորություն լինի Եվրոպական դատարան դիմում ներկայացնելու»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել