Tert.am-ը գրում է.

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով օգոստոսի 19-ին կայանալիք դատական նիստին կհնչի փաստաբան  Էդուարդ Աղաջանյանի պաշտպանական ճառը: Դատապաշտպանը նախորդ նիստին միջնորդություն էր ներկայացրեց դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու համար` պաշտպանական ճառին պատրաստվելու նպատակով: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Ճառին կհետևի ամբաստանյալի վերջին խոսքը:

Նախորդ՝ օգոստոսի 12-ին կայացած նիստին պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը, ներկայացնելով մեղադրանքը« համադրելով Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 34-329 հոդ վածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) նախատեսված պատժաչափերը, պահանջեց ցմահ ազատազրկել Պերմյակովին:

Նիստը կընթանա առանց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների՝ դատական վերջին նիստին նրանք լքեցին դատարանի դահլիճը՝ հայտարարելով, որ այլևս դատական նիստերին չեն մասնակցի: Նրանց այդ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը մերժեց դատը 2-3 շաբաթով հետաձգելու` իրավահաջորդների շահերի պաշտպան Արամազդ Կիվիրյանի միջնորդությունը: Միջնորդությունը պատճառաբանվում էր նրանով, որ տուժողները ռուսական կողմին ներկայացրած փոխհատուցման վերաբերյալ քաղհայցի` ընդհանուր իրավասության և Վերաքննիչ դատարաների մերժումից հետո դիմել ե ն Վճռաբեկ դատարան, և անհրաժեշտ է ժամանակ` հետագա քայլերը հստակեցնելու ու հայցի ընթացքին հետևելու համար: Դատավորը միջնորդությունը մերժեց այն նկատառումով, որ ժամկետները խելամիտ չեն, դատը կձգձգվի: Լուսինե Սահակյանը նշեց, որ արդեն հստակ է դատավարության ընթացքը, չկա անհրաժեշտություն ներկա գտնվելու դատական նիստերին: Սահակյանին միացան նաև մյուս փաստաբանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել