24-ամյա Ռոբել Հաբտեն` Եթովպիայի Լողի ֆեդերացյիայի նախագահի որդին, Օլիմպիական խաղերի մեկնեց, որպեսզի բարձր պահի երկրի համբավը։ Նա մրցումը առաջատարից 15 վայրկյան ուշ ավարտեց, գրավեց վերջին` 59–րդ հորիզոնականը, բայց դարձավ ազգային ռեկորդի հեղինակ։ Բանն այն է, որ Եթովպիան ներկայացնող 38 մարզիկից երկուսը լողորդ են, մեկը հեծանվորդ, իսկ մնացած 35–ը` վազորդներ։ Այդ պատճառով էլ լողը ներկայացնող չկա, եղածն էլ նման «ռեկորդակիր» է դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել