Տնտեսության զարգացման և ներդրումային դաշտի խթանման գործընթացում առաջնային է կոռուպցիայի դեմ պայքարը: Հուլիս ամսին տեղի ունեցած ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերի ընթացքում տրվել էին հանձնարարականներ, որոնց վերաբերյալ արդյունքը արդեն իսկ հայտնի է:
Խոսքը մասնավորապես գնում է ապօրինի հարստացման մասին: Դեռ հուլիսին կայացած նիստի ընթացքում դրված էր պահանջ՝ հստակեցնել այն մեխանիզմներ, որոնց միջոցով տեղի է ունենալու վերը նշված տնտեսական «արատի» դեմ պետական պայքարը:

Առաջարկված մեխանիզմի համաձայն, եթե պաշտոնատար անձը ունի գույքի և եկամուտների զգալի աճ և չի կարողանում հիմնավորել, թե որտեղից է գույքի կամ եկամուտի զգալի աճը և դա անհամադրելի է իր օրինական եկամտի հետ, ապա իրավասու մարմինները կարող են պահանջել հիմնավորել անհամապատասխանությունը եկամուտների և գույքի աճի և իր օրինական եկամուտի միջև: Այս պարագայում եթե հիմնավորումը նույնպես բացակայում է,ապա վրա է հասնում պատասխանատվություն:

Սա միջազգային պրակտիկա ունեցող մեխանիզմ է և Հայաստանում արդեն քայլեր են կատարվում սրա ներդրման ուղղությամբ: Պետության առաջարկած մեխանիզմում նույն ապօրինի հարստացման գործերի դեպքում անձինք կարող են կնքել շինծու փոխառության գործարքներ և դրանով օրինականացնել իրենց ապօրինի եկամուտները կամ գույքը և դա է պատճառը, որ առաջարկվում է ավելացնել կանխիկ գործառնությունների սահմանափակումը, ինչը գործուն երաշխիք կարող է լինել: Խոսքը գնում է նաև գույքային առ ու ծախին, որի գործարքները պետք է իրականացվեն բացառապես բանկային փոխանցումների ձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել