Կոռուպցիա (լատ. այլասերում, քայքայում, կաշառում, փչացում) նշանակում է բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում: Կոռուպցիան ունի պատճառների ու հետևանքների լայն շրջանակ, ուստի և պահանջում է բազմակողմանի մոտեցում: Այն ողջ աշխարհում հանդիսանում է տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից կոռուպցիան սահմանվում է այսպես. «Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է` անձնական շահ ստանալու նպատակով»: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես` «անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում»:

ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերի արդյունքում տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով կատարվել են մի շարք աշխատանքներ, աշխատանքներին ներգրավվել են մի շարք պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման վերաբերյալ նշեմ, որ աշխարհում կիրառվող կոռուպցիայի դեմ պայքարի մոդելներն ուղղակիորեն կախվածության մեջ են դրվում կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմինների գործառույթների բաշխվածությունից: Միջազգային փորձը վկայում է, որ այդ մարմինները իրականացնում են երեք հիմանական գործառույթ` կրթական, կանխարգելիչ կամ քննչական: Կանխարգելիչ գործառույթի մեջ ընդգրկվում է գույքի հայտարարագրումը, հակակոռպցիոն համակարգման խորհուրդների կամ նպատակային կանխարգելիչ մարմինների միջոցով հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակումը, իրականացումը, մոնիտորինգը և այլն: Կրթական գործառույթի մեջ մտնում է հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացումը: Քննչական ֆունկցիան, զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ:

Փաստենք, որ աշխարհի մի շարք երկրներում բոլոր երեք ֆունկցիաներն իրականացնում է մեկ մարմին, որը կոչվում է ունիվերսալ մարմին։ Ուրկրաինայում գործում է ապակենտրոնացված մոդել, սակայն ներկայումս որդեգրվել է դեպի ունիվերսալ մոդելին անցում կատարելու մոտեցումը: Ունիվերսալ մոդելը նախատեսված է նաև Հոնկոնգում, Սինգապուրում, և այլ երկրներում:

Ապակենտրոնացված մոդել, իր մեջ ներառում է երկու մոդելներ: Կանխարգելիչ և կրթական ֆունկցիաները իրականացնում է մեկ մարմին, իսկ քննչական ֆունկցիաները իրականացնում է մեկ այլ մարմին:

Երկու մոդելներն էլ կարևորվում են որ քննչական գործառույթի իրականացումը համապատասխան մարմնի համար պետք է լինի հիմնական գործառույթ, ոչ թե նման մարմինը, ի թիվս այլ խնդիրների, պետք է իրականացնի կոռուպցիոն հանցագործությունների քննությունը:

ՀՀ-ում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգը, որտեղ կանխարգելիչ, կրթական և քննչական գործառույթների իրականացումը վերապահված է տարբեր պետական մարմինների, մասնավորապես` կանխարգելիչ և կրթական գործառույթի իրականացումը հիմնականում վերապահված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, իսկ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնում է ՀՔԾ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել