Հայաստանյան առաջիկա սպասվող լուրջ քաղաքական գործընթացն աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններն են: Այս ընտրություններն իրենց նշանակությամբ առանձնանում են նրանով, որ ասես մի տեսակ ստուգողական քննություն են 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: ՏԻՄ ընտրություններին որոշ քաղաքական ուժեր առանձնահատուկ վերաբերմունք ու ակտիվություն են ցուցաբերում: Հատկապես Վանաձորում և Գյումրիում քաղաքական ուժերը լուրջ դիրքավորումներ են անում և թիրախավորում իրենցընտրազանգվածը: Հարկ է նշել, որ քաղաքական ուժերի ակտիվ մասնակցությունն այս ընտրություններում կարևոր է նաև այլընտրանքային տարբերակներ և նոր գործելաոճ ապահովելու տեսանկյունից:

ՏԻՄ ընտրություններին մասնակցությունն ըստ էության կարևոր է նրանով, որ եթե որևէ կուսակցություն իր առաջ նպատակ է դնում ձևավորել քաղաքական մեծամասնություն և ցանկանում է քաղաքական դաշտում որոշակի լուրջ սեկտոր զբաղեցնել, ապա տրամաբանական է, որ այդ ուժը պետք է լուրջ մասնակցություն ունենա նաև ՏԻՄ ընտրություններին: Քանզի, որպես կանոն, գրեթե բոլոր համապետական ընտրություններից հետո ընդդիմության հիմնական թեզն այն է, որ իշխանությունը կիրառում է վարչական լծակ: Նեկայումս հնարավորություն է ընձեռվել այդ լծակին տիրելու, իսկ արդեն հետագայում իրենց քաղաքական քայլերի համար օգտագործելու:

Որոշ քաղաքական ուժեր, սակայն, մաշել են իրենց ռեսուրները և իրատեսական չեն համարում այս պայքարում հաջողություն գրանցելը, որոշներն էլ ամբողջ ուժով լծվել են գործընթացներին:

Գյումրիում ընտրություններում ընդդիմությունը փորձ էր անում մասնակցել միասնական ճակատով: Սակայն օրերս «Ժառանգությունը» ուղղակի հրաժարվեց մասնակցությունից, բերելով ոչ այնքան հիմնավոր և փաստական պատճառաբանություններ: Ի տարբեություն ընդդիմությանը ընտրություններում գրեթե բոլոր համայնքներում ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ՀՀԿ-ն:

ՀԱԿ-ն այս փուլում առանձնակի պասիվությւոն է ցուցաբերում և ավելի շատ մասնակցում ընդդիմադիր և հասարակական դաշտի հետ քննարկումներին. ըստ էության դեռ որոշակի մոտիվացիաներ չունեն:

ՏԻՄ ընտրական ակտիվ կամպանիա է սկսել «Լուսավոր Հայաստան»-ը։ Նրանք թեկնածուներ են ներկայացրել Վանաձորում և Սիսիանում: ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը ևս որոշակի համայնքներում, այդ թվում հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում, ներկայացրել է թեկնածուներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել