Tert.am-ը գրում է.

Կառավարության նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը վերաբերում էր սոցիալական փաթեթի հետ կապված կառավարության որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելուն, որոնցով նախատեսվում է լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջ եկած որոշ խնդիրներ:

«Փոփոխությունները մասնավորապես վերաբերում են  սոցիալական փաթեթի շահառուի սոցփաթեթի միջոցները կանխիկացնելու իրավունքի կասեցմանը՝ պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցնելու դեպքում, ինչպես նաև սոցիալական փաթեթի այժմ առկա դրամական միջոցների օգտագործման իրավունքի նախատեսում այն անձանց համար, ովքեր աշխատանքից ազատվել են և նախորդ տարվա կամ տարիների ընթացքում պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չեն անցել: Մյուս փոփոխությունը վերաբերում է սոցփաթեթից օգտվելու համար զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների համար պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու մասին տեղեկանքին փոխարինող բանկ ներկայացվող միասնական տեղեկանքի ձև և դրա տրամադրման ընթացակարգ սահմանելուն»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել