Եկեք չծայրահեղացնենք էլի ամեն ինչ ու չբացարձականացնենք մարդկանց, արժեքները, հասկացողություններն ու տարատեսակ երևույթները։ Վերջապես պետք է դուրս գանք պետականությունը կորցրածի հոգեբանությունից և հստակ սահմանենք, որ առանց պետականության ԱԶԳ-ը կորցնում է իր իմաստը։ Վերջիվերջո ազգային հերոսը կարող է լինել պետական դավաճան և այս պարագայում արդեն հարցերի հարցը կայանում է նրանում, թե տվյալ անձին գնահատողը ինչպես է պատկերացնում ազգ-պետություն հարաբերակցությունը։
Հ.Գ. Թեման շատ վիճելի է, բայց «ուղղակի մտքեր» շարքից էր։ Մեր երկրում նույնիսկ իշխանություն-պետություն տարանջատումը հանրային դիսկուրսում չի նկատվում ուր մնաց խոսենք ազգ-պետություն տարանջատման մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել