Tert.am-ը գրում է.

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն իր թվիթերյան էջում հայտնել է, որ մոտ 38.000 մարդ կազատվի բանտերից բարեփոխման շրջանակում, որը կոչված է բեռնաթափել երկրի բանտերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը։

 

Նշվում է, որ բարեփոխումը թույլ կտա շատ բանտարկյալների իրենց ժամկետից շուտ լքել ազատազրկման վայրը, սակայն նրանք կգտնվեն հսկողության տակ։

 

Որոշումն ընդունվել է ազատազրկվածների մեծ թվի պատճառով։ Նշենք, որ երկրում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում ձերբակալությունների մեծ ալիք է սկսվել։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության մասին երկու հրամանագիր են հրապարակել, որոնք նախատեսում են պետական հեղաշրջման փորձին ներգրավվածության համար կասկածվող ոստիկանության ավելի քան 2 հազար աշխատակիցների և ավելի քան 300 զինծառայողների պաշտոնից ազատում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել