Գյումրիի Վարդանանց հրապարակում հարյուրավոր գյումրեցիներ միասին են դիտել ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հաղթական գոտեմարտը Ռիոյի Օլիմպիական խաղերում։ Հրապարակում այս պահին էլ պարում են և տոնում «Սպիտակ արջի» հաղթանակը։

Ըմբիշի պատվին նաև տոնական հրավառություն եղավ Վարդանանց հրապարակում։ Ամբողջ Գյումրին այս պահին արթուն է, ավտոմեքենաներով դուրս են եկել փողոց և քաղաքում շրջում են եռագույն դրոշներով և ցնծության ազդանշաններով։

Հիշեցնենք, որ գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել