«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի:



Շապիկիս պատկերված էր մեր հերոս Ռոբերտ Աբաջյանը: Արցախյան դեպքերից հետո որոշել էի, որ եթե հաղթեմ, այսպիսի բան եմ անելու: Հաղթանակս նվիրում եմ մեր հերոսներին, զինվորներին, ովքեր զոհվել են ու հիմա կանգնած են մեր սահմաններում»,– եզրափակել է Արթուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել