ԿԲ տարածած տեղեկության համաձայն` ԿԲ խորհուրդը որոշում է ընդունել իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.25%:

Հարկ է նշել, որ ս.թ. հուլիսին ՀՀ շուկայում արձանագրվել է 2.3% գնանկում, որը պայմանավորված է հիմնականում գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների նվազմամբ և գազի սակագնի իջեցմամբ, ինչի արդյունքում իր հերթին 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -1.3%:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ:

Խորհուրդի գնահատտականներով` առաջիկա ամիսներին արտաքին հատվածից զգալի գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Ըստ ԿԲ գնահատման, ՀՀ տնտեսության վրա ԵՄ-ում ընթացող գործընթացներն էական ազդեցություն չեն ունեցել:

Արձանագրվել է, որ նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի նկատմամբ 2016 թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով հայաստանյան շուկայում դիտվել է սպասվածի համեմատ բարձր տնտեսական ակտիվություն՝ մեծամասամբ պայմանավորված առկա արտաքին պահանջարկի պարագայում արտահանելի հատվածի դրական զարգացումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել