Tert.am-ը գրում է.

Հնարավոր է հետո նոր թեկնածուներ առաջադրվեն, առայժմ միայն ես եմ թեկնածություն դրել. Tert.am-ի հետ զրույցում խոսելով Արարատի մարզի Վեդի քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրությունների մասին՝ ասաց գործող քաղաքապետ և սեպտեմբերի 18-ի ընտրություններում առայժմ գրանցված միակ թեկնածու Վարուժան Բարսեղյանը:

Արդեն 6-րդ անգամն է նա իր թեկնածությունն է առաջադրում քաղաքապետի պաշտոնում, նախորդ հինգ ընտրություններում հաղթել է․«Կարծում եմ, որ Վեդի քաղաքում ինձ հասարակությունը դրական, նորմալ է ընդունում, որ չընդունեին, չէի էլ առաջադրվի»,-ասաց նա:

Վարուժան Բարսեղյանը նշեց, որ ինքը իր պաշտոնավարման ընթացքում առավել շատ ծառայություն է իրականացնում, խնդիրներ է լուծում․«Ասում են՝ տեղական ինքնակառավարման իշխանություն, բայց դա չի նշանակում, որ իշխանավոր ենք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ է կարծում՝ ինչո՞ւ է միայն ինքն առաջադրվել քաղաքապետի պաշտոնում, հնարավո՞ր է՝ այլ թեկնածուներ էլ լինեն, պատասխանեց․ «Ախր ես ի՞նչ իմանամ․․․ Գուցե վստահությունն է խնդիրը կամ համոզված են, որ տրամաբանորեն ընտրվելու եմ ես կամ իրենց շանսը քիչ է, չեն առաջադրվում: Թե չէ ցանկություն ունեցողներ շատ կան, որ էսօր ուզեն աշխատել, որ գիտեն՝ համայնքի ղեկավար աշխատելը հետաքրքիր է, ստեղծագործական աշխատանք է ավելի շատ, ակտիվ հասարակական աշխատանք է: Նոր տրամաբանություն, նոր տրամադրություններ է առաջացնում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել