Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հարցազրույցները միշտ այն տպավորությունն են ստեղծում որ այս մարդը փորձում է սադրել հասարակության տաքգլուխներին ինչ որ չմտածված գործողությունների: Որպես կինոռեժիսոր չգիտեմ, բայց որպես հռետոր ու քաղաքական գործիչ, Խզմալյանն ընդհանրապես բանի պետք չի:

Ասում է՝ պայքարը լինելու է շատ ծանր, վերջին ստրուկը պետք է մահանա, մենք հասել ենք քաղաքացիական պատերազմի սահմանին և այլն: Հիմի որ բռնեն ու տանեն փակեն՝ այն մեղադրանքով, որ անկարգություններ է հրահրում, սխա՞լ կլինի:

Չի՞ հասկանում, որ իր այդ հայտարարությունները պատճառ են դառնում միամիտ ու մոլորված անձանց չմտածված գործողությունների, ինչն էլ ավարտվում է ողբերգական իրադարձություններով, որոնց մասին ամիսներ շարունակ խոսում ենք, քննարկում թե հաջորդ անգամ ինչպես է պետք խուսափել նման ելքերից, ինչու այս անգամ այդպես ստացվեց և այլն:

Մինչդեռ խուսափելու համար հարկավոր է պատճառները վերացնել, այսպիսի սադրիչ հայտարարություն անողներին համոզել, ցույց տալ, ապացուցել, որ իր հայտարարությունները մարդկանց կյանքեր են արժենում, ճակատագրեր են խեղում, մարդկանց սարքում են հաշմանդամ, իսկ ինքն ազատ իր համար ֆռֆռում է՝ ժամանակ առ ժամանակ մի անպատասխանատու ախմախություն դուրս տալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել