Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության՝ ՆԱՍԱ-ի տվյալներով՝ 2016 թվականի հուլիսը դարձել է Երկրի վրա ամենաշոգ ամիսն օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում, այսինքն՝ վերջին 136 տարիներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 
Ինչպես լրագրողներին հայտնել է ՆԱՍԱ-ի գլխավոր կլիմայագետ Գևին Շմիդտը, գործակալությունը հաշվարկել է, որ այս տարվա հուլիսին միջին ջերմաստիճանը 0,84 աստիճան Ցելսիուսով բարձր է եղել 1950-1980-ականների միջին ջերմաստիճանից և 0,18 աստիճանով բարձր նախորդ ռեկորդային ամիսներից՝ 2011 թվականի հուլիսից և 2015 թվականի հուլիսից: Այդ երկու ամիսներին ջերմաստիճանը գրեթե նույնն է եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել