<......Մենք պատրաստ ենք անել զիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը......> ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ես հասկանում եմ, որ Բակո Սահակյանն ինձանից ու շատ շատերից ավելի լավ ու հստակ է պատեկարցնում, որն է այն փոխզիջումը, որը չի խաթարի Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը: Բայց լավ կլիներ, որ այդ մասին ասվեր՝ թե Արցախի, թե Հայաստանի հանրությանը: Արդյո՞ք Քարվաճառը, որտեղով անցնում է Արցախը Հայաստանին կապող երկրորդ ռազմավարական ճանապարհը եւ որտեղ գտնվում են նաեւ գրեթե ամբողջ Արցախի եւ մասմաբ նաեւ Հայաստանի քաղցրահամ ջրերի հիմնական աղբյուրները մտնում են այդ փոխզիջման մեջ: Կամ ասենք արդյո՞ք Ակնայի (Աղդամի) տարածքը, որն ընդամենը 20-30 կմ է հեռու Ստեփանակերտից, մտնում է այդ փոխզիջման փաթեթի մեջ: Կամ՝ արյդո՞ք չի խաթարվի Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը, եթե փոխզիջման փաթեթում ներառվի նաեւ Արցախի հարավային շրջանները, որոնք ոչ միայն սահմանակից են Իրանին, այլեւ համարվում են Հայաստանի հարավային շրջանների՝ Սյունիքի համար անվտանգության գոտի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել