Ագարակ-Օձուն Մ-6 ճանապարհի վերանորոգման աշխատանքերի իրականացման համար ՀԲ ծրագրով հատկացվել է 3,5 միլիարդ դրամ: Ճանապարհի վերանորոգման գումարի 20 տոկոսը վճարվելու է պետբյուջեից: Ագարակ-Օձուն ճանպարհի վերանորոգումը կարևոր նշանակություն ունի ճանապարհամերձ Ագարակ, Յաղդան, Կողես, Օձուն, Այգեհատ, Մղարթ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Արևածագ, Արդվի գյուղերի զարգացման համար:

Ճանապարհի վերանորոգումից հետո գյուղացիները գյուղատնտեսական մթերքները հանրապետության շուկաներ տեղափոխելու լայն հնարավորություն ունեն. կյանքը նկատելիորեն աշխուժացել է, ինչը հնարավոր չէ չնկատել:

Ագարակ-Օձուն Մ-6 ավտոճանապարհը վերանորոգվել է խճային հիմքով և միաշերտ ասֆալտբետոնե 5 սմ ծածկով: Մայրուղուց մինչև գյուղ տանող ճանապարհները վերանորոգվել են ավազակոպճային և ցեմենտե միասեռ խառնուրդով, իսկ գյուղամիջյան ճանապարհները՝ ասֆալտբետոնե ծածկով: Ագարակ-Օձուն ճանապարհահատվածում Ագարակի կողմից մինչ Մղարթ գյուղ իրականացվել է ճանապարհի հողային և ջրահեռացման կանավների կառուցման աշխատանքեր:

Տեղացիները, ովքեր հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ` հատկապես անասնապահությամբ, բավականին ոգևորված են ժամանակակից կոմունիկացիա ունենալու համար և գնահատում են կատարված ճանապարհի նշանակությունը: Օրինակ՝ մինչ վերանորոգումը ավտոբուսը Կողեսից Ագարակ գյուղ հասնում էր մեկ ժամում, ինչը սարսափելի հոգնեցնում էր ուղևորներին:

Նշեմ, որ ճանապարհը վերանորոգելուց հետո տեղի գյուղատնտեսական մթերքների գները կբարձրանան. մինչև այժմ գյուղացիները վաճառում էին կաթը, իսկ հիմա բնակիչներն այն չեն հանձնի, այլ պատրաստի կաթնամթերքը հարմարավետ ճանապարհով կտեղափոխեն քաղաք` վաճառելու:

Օձունցիների դաշտերի մեծ մասը գտնվում են գյուղից շուրջ 10 կմ հեռավորության վրա: Օձուն-Արևածագ մինչհամայնքային անբարեկարգ ճանապարհի պատճառով շատերը այստեղ տարիներ շարունակ չեն մշակել իրենց վարելահողերը: Օձունցիներն արդեն վերանորոգվող ճանապարհաեզրերին մեծ թափով կառուցում են առևտրի և սպասարկաման այլ օբյեկտներ:

Յաղդան գյուղի բնակիչները գոհ են կատարվող աշխատանքից. այս գյուղի ճանապարհը վերջին անգամ ասֆալտապատվել է 70 տարի առաջ: Վերակառուցվում է նաև գյուղի հիմնական դպրոց տանող ճանապարհը, որի սաների թիվը վերջին տարիներին ավելացել է:

Օրերս գործադիրի ղեկավարը Ստեփանավանի տարածաշրջան կատարած այցի շրջանակում ծանոթացավ երկու տարբեր հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Դեպի Գարգառ համայնք տանող 3,9 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքներն ավարտական փուլում են, ծրագրի իրականացման համար պետբյուջեից ներդրվել է 450 մլն դրամ: Միաժամանակ ներկայացվել է, որ Ագարակ-Օձուն ձգվող 40 կիլոմետրանոց ճանապարհատվածի շինաշխատանքները ընթանում են մեծ թափով և նոյեմբերին վերջնականապես ավարտին կհասցվեն:

Լոռեցիները հպարտանում են իրենց կենսական ճանապարհով, քանի որ այն վերջին անգամ հիմնովին վերանորոգվել էր 80-ականների սկզբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել