Tert.am-ը գրում է.

Հայաստանը «Ռիո-2016»-ում ներկայացնում են բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ): Չորս բռնցքամարտիկներն ավարտել են մրցապայքարն ու մեդալներ չեն նվաճել. այսօր մրցագորգ դուրս կգա Նարեկ Աբգարյանը:

«Ռիո 2016»-ում ներկայացված բռնցքամարտիկների ելույթների, խնդիրների, սպասումների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ:

- Պարոն Գևորգյան, Հայաստանն առաջին անգամ օլիմպիական խաղերին մասնակցում էր հինգ բռնցքամարտիկով. նրանցից չորսն արդեն ավարտել են իրենց ելույթներն առանց մեդալների: Ինչպե՞ս կգնահատեք ելույթները, ինչի՞ պակաս կար:

- Մենք երբևէ հինգ մասնակից չենք ունեցել, դա ռեկորդային թիվ էր, բայց հարցի մյուս կողմն էլ կա՝ տղաներն իրենց լավ  դրսևորեցին: Արդյունքն ինձ համար ընդունելի չի լինի այն դեպքում, երբ իրենք պարտվեն իրենցից թույլ բռնցքամարտիկի: Այդ պարագայում կարելի է մարզիկին մեղադրել, բայց երբ բռնցքամարտիկն իր պոտենցիալ հնարավորությունների մաքսիմումը կատարում է`այլ է: Հովհաննես Բաչկովից սպասումներս մի փոքր ավելի շատ էին, նրա մրցակիցն այդքան էլ տպավորիչ չէր, տիտղոսակիր չէր, և մենամարտը  հավասար ստացվեց։ Այնպես որ, նույն հավանականությամբ, հաղթանակը կարող էին իրեն շնորհել, բայց նման անշուք մենամարտում հետագա պայքարն աշխարհի չեմպիոնի հետ էր լինելու: Արամ Ավագյանը պայքարեց մինչև վերջ, նա իր հնարավորությունների մաքսիմումը կատարեց, իրեն դրսևորեց իսկական տղամարդու պես, սակայն մրցակիցն իրեն գերազանցում էր տեխնիկական ունակություններով:

- Հինգ մասնակից ունենք, որից չորսն արդյունք չի գրանցել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւմ է  խնդիրը, և ի՞նչ է պատրաստվում անել ֆեդերացիան:

-Խնդիրներն ավելի խորքային են. մեր հավաքականը կվերադառնա Ռիոյից, այդ ժամանակ ֆեդերացիայի համաժողով կհրավիրենք, կքննարկենք, կքննադատենք, չենք փորձի արդարանալ, որովհետև դա ինձ համար սկզբունքային հարց է: Ընդունելի չէ, երբ մեր մարզիչները փորձում են արդարանալ, թե մենք հաղթել ենք, մեզ չեն տվել հաղթանակը և այլն:

Խնդիրներն ավելի խորքային են, որովհետև որքան շատ ես անում, որքան շատ պայմաններ են ստեղծվում, այդքան արդյունք չկա: Ժամանակին ավելի քիչ պայմաններով ու  հնարավորություններով թիմն ավելի ամուր էր, զգոն, արդյունքներն էլ ավելի բարձր էին: Ցավալի է, որ տարածաշրջանում մենք գնալով զիջում ենք մեր դիրքերը սպորտում:

-Պարոն Գևորգյան, ասում եք` հնարավորություններն ավելի լայն են, պայմաններն՝ ավելի բարվոք, սակայն արդյունք չկա: Ինչո՞վ է պայմանավորված անարդյունք մասնակցությունն ու տարածաշրջանում դիրքերի զիջումը սպորտի ոլորտում:

-Ես երկու օլիմպիական խաղերի եմ մասնակցել, մեզ ոչ ոք չի օգնել։ Ես ֆեդերացիայի նախագահ չեմ ճանաչել, ես երբևէ չեմ վարձատրվել, բայց մենք ունեինք լավ թիմ: 26-րդ օլիմպիական խաղերին մենք ունեցել ենք ամենամեծ թվով օլիմպիական մասնակից ունեցող հավաքական և օլիմպիական չեմպիոնով, արծաթով վերադարձել ենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել