Tert.am-ը գրում է.

Լարսի ավտոճանապարհը միայն գիշերային ժամերին է փակ, որևէ արտակարգ խնդիր մինչ այս պահը չի առաջացել․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով  Ստեփանծմինդա - Լարս ճանապարհի մասին՝ տեղեկացրեց տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

«Ոչ մի խնդիր հիմա չկա: Վերանորոգվել է փլուզված տարածքը, երթևեկությունը հիմա վերականգված է: Միայն երեկոյան  ժամերին է փակվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասաց Արթուր Առաքելյանը:

Նա նշեց, որ ճանապարհը բացվում է ժամը 06.00-ից մինչև 20.00-ը:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել