Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  ՍԴ-ում դիմողների ներկայացուցիչներից Դավիթ Գյուրջյանը:

«Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը նախորդ տարվա ապրիլի դեպքերից հետո, իրենց կալանքի հարցը Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններում առանց իրենց մասնակցության դռնփակ նիստ անցկացնելուց հետո,  մարտ ամսին դիմել են ՍԴ, որ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը:Պահանջում են նաև հակասահմանադրական ճանաչել  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը, երբ խափանման միջոցն ընտրվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը հայտնեց, որ չնայած այն հանգամանքին, որ Վարուժան Ավետիսյանն ու Պավլիկ Մանուկյանը կալանքի տակ են գտնվում, ՍԴ-ն կարող է դիմումը քննել նաև նրանց բացակայության պայմաններում.«Դատաքննությունը պետք է տեղի ունենար հուլիսի 26-ին, իսկ այժմ հետաձգվել է մինչև սեպտեմբերի սկիզբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել