Հերթական անգամ անդրադառնալով հայրենի պառլամենտարիզմի հարցերին` պարզեցի հետաքրքրիր չափորոշիչներ, որոնց մասին մի քանի խոսք առանձնացնեմ:

Պատգամավորների տարիքային կազմը ՀՀ-ում, մատնանշում է, որ քաղաքական էլիտայի երիտասարդ անդամների (23-40 տարեկան) ամենամեծ ներհոսքը տեղի է ունեցել անկախության առաջին տարիներին: Այս տարիքային խմբի պատգամավորները կազմել են Գերագույն Խորհուրդի 40.2 %-ը: Այս տարիքային միջակայքում նմանատիպ ցուցանիշներ են արձանագրվել նաև 1995թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

ՀՀ խորհրդարաններում այսօր մեծ համամասնություն է կազմում 51 տարեկան և բարձր պատգամավորների տոկոսը (48.9 %,): ՀՀ ԱԺ-ի ընթացիկ գումարման մեջ 51 և ավելի տարեկան պատգամավորների քանակը գրեթե կրկնապատկվել է նախորդ գումարման համեմատ, և այս աճը տեղի է ունենում միջին տարիքի պատգամավորների թվի հաշվին: Ընդհանուր առմամբ, ընտրված պատգամավորների մոդալ տարիքը ՀՀ-ում աճել է` ԳԽ-ի 42 տարեկան ցուցանիշից դառնալով առաջին և երկրորդ գումարման ԱԺ-ի ժամանակ՝ 45, երրորդ և չորրորդգումարմանի ժամանակ` 47 , իսկ ներկայիս ԱԺ-ում` 53-ի:

Քաղաքական կարիերայի վրա կրթության ներգործությունը հասկանալու կան նաև այլ գործոններ: Կան զգալի թվով պատգամավորբեր, ովքեր իրենց առաջին բարձրագույն կրթությունը ստացել են քաղաքական էլիտայի կազմը համալրելուց հետո: Այս տրամաբանությամբ առանձնացվել են այն պատգամավորները, ովքեր իրենց առաջին բարձրագույն կրթական աստիճանն ստացել են համեմատաբար ավագ տարիքում (35-ից հետո), սովորաբար իրենց քաղաքական կարիերայում որոշակի մակարդակի հասնելուց հետո:

Անկախության շրջանում պատգամավորների գրեթե կեսը ստացել է բարձրագույն կրթություն` ճարտարագետի կամ տնտեսագետի որակավորմամբ: Տնտեսագետ պատգամավորների թիվը ժամանակի ընթացքում աճել է, մինչդեռ ճարտարագետների մասնաբաժինն աստիճանաբար նվազել է: Այս ցուցանիշները կարելի է բացատրել նրանով, որ ՀԽՍՀ-ում երկու խոշոր բուհեր առաջարկում էին կրթական ծրագրեր հենց այդ ոլորտներում: Հաջորդ երկու ամենատարածված գիտաճյուղերն էին իրավագիտությունն ու պատմությունը:

Հասարակական գիտությունների ոլորտում կրթական աստիճան ունեցող պատգամավորների թիվը զգալիորեն նվազել է ԱԺ ընթացիկ գումարման կազմում, թեև բազմաթիվ նոր համալսարաններ և գիտակրթական հաստատություններ 1990-ականների կեսերից սկսած հիմնել և մասսայականացրել են սոցիալական գիտությունների մի շարք ծրագրեր:

Պատգամավորների ընտրվելուն նախորդած ժամանակահատվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ ԳԽ-ի կազմում ընդգրկված են ամենամեծ թվով նորեկ պատգամավորներ: Պատգամավորների ավելի քան մեկ երրորդը ներկայացնում է մտավորականությունը, այդ թվում` գիտնականներ, ուսուցիչներ և լրագրողներ: Մտավորականության մասնաբաժինը շարունակաբար նվազել է առաջին տասնամյակում և կայունացել երկրորդ տասնամյակի ընթացքում: ԳԽ-ի պատգամավորների մյուս մեծ խումբը (բաղկացած է միջին օղակի չինովնիկներից, ովքեր նախկինում, ընդհանուր առմամբ, չեն ունեցել փորձառություն ներքաղաքականության ոլորտում: Նման ներկայացուցիչների քանակը զգալիորեն նվազել է հետագա գումարումների ԱԺ-ներում: Այս երկու խմբերից էլ որոշ անդամներ դուրս են եկել քաղաքականությունից երկրորդ փուլի խորհրդարանական ընտրություններից հետո (1995թ.): Մյուսները իրենց քաղաքական գործունեությունը դարձրին հիմնական զբաղվածություն` սկսելով քաղաքական կարիերա և կրկին հայտնվելով մեր տվյալների բազայում իբրև ընտրված կամ նշանակված պաշտոնյաներ:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել