2-րդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին` 1943 թ.-ին, ԱՄՆ կառավարությունը որոշում կայացրեց սկսել ատոմային զենքի ստեղծման աշխատանքները, որոնք կրում էին խիստ գաղտնի բնույթ և ատոմային ռումբի ստեղծման գործողությանը ամերիկացիները տվեցին Մանհետենյան նախագիծ անվանումը:

Խորհրդային արտաքին հետախուզությունը տեղեկանալով ամերիկացիների ատոմային զենքի ստեղծման աշխատանքների մասին, տեղեկատվությունը հայտնում է Իոսիֆ Ստալինին, ով 1943 թ.-ի փետրվարին որոշում է կայացնում ստեղծել Թիվ 2 լաբորատորիան, որի ղեկավար է նշանակվում ակադեմիկոս Ի. Կուրչատովը:

Գաղտնի լաբորատորիան պետք է զբաղվեր խորհրդային ատոմային ռումբի ստեղծման աշխատանքներով:

Ամերիկացիներից ատոմային ռումբի մասին գերգաղտնի տեղեկություններ ստանալու և խորհրդային ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները արագացնելու համար հետախուզությունը ծրագրում և իրականացնում է Էնորմոզ գաղտնի գործողությունը, որը նպատակ ուներ գործակալներ ներդնել ամերիկյան գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոններում` Մանհետենյան նախագծի մասին տեղեկությունները Մոսկվա ուղարկելու համար:

Տվյալ գործողությանը մասնակցել է մի քանի հետախույզ, որոնց թվում հետախուզության պետ Պ. Ֆիտինը, նրա տեղակալ Հայկ Հովակիմյանը և ևս մի քանի գործակալ` ռեզիդենտ:

Խորհրդային ատոմային ռումբի ստեղծման ակունքներում կանգնած հանրահայտ հետախույզ Հայկ Հովակիմյանը ծնվել է 1898 թ.-ի օգոստոսի 11-ն `Ջաղրի գյուղում:

Հովակիմյանը ուսում է ստացել Մոսկվայի Ն. Բաումանի անվան համալսարանում, այնուհետև թեկնածուական թեզ է պաշտպանել Մոսկվայի քիմիկո-տեխնոլոգիական համալասարանում:

Վերջինս գերազանցությամբ տիրապետում էր անգլերենի և գերմաներենի:

1931 թ.-ին Հովակիմյանը ընդունվում է արտաքին հետախուզության գիտատեխնիկական ստորաբաժանմունք, իսկ արդեն 1934թ.-ին ԱՄՆ-ում էր որպես հետախուզության ռեզիդենտ:

«Էնորմոզ» օպերացիայի համահեղինակ Հայկ Հովակիմյանը գաղտնի տեղեկություններ ստանալով ամերիկյան գիտահետազոտական կենտրոններից դրանք ուղարկում էր Մոսկվա, ինչը թույլ տվեց ԽՍՀՄ-ին կարճ ժամանակահատվածում ստեղծել իր սեփական ատոմային ռումբը:

Իր հետախուզական ծառայության 15 տարիների ընթացքում նա արտասահմանից հայրենիք տեղափոխեց 31.000 գաղտնի փաստաթղթեր միայն պաշտպանության մասին, 1055 հատուկ կարևորության մեքենաների և սարքավորումների գծագրեր, 163 օբյեկտների հատակագծր և այլն:

Հանրահայտ հետախույզը 1941-1947 թթ. զբաղեցնում էր ԽՍՀՄ-ի Ազգային անվտանգության գլխավոր պաշտոնները` աշխատելով որպես արտաքին հետախուզության պետի տեղակալ:

Հ. Հովակիմյանը կյանքից հեռացավ 1967 թ.-ին` հողին է հանձնվել Մոսկվայի հայկական գերեզմանատանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել