Լավ կազմվածքի համար` լավագույն բանջարեղենը.

Սմբուկը ո՛չ միայն համեղ է, այլև օգտակար մարդու օրգանիզմի համար:Սմբուկը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, որը նպաստում է ստրամկանի նորմալ աշխատանքին, նաև` В խմբի վիտամիններ, ասկորբինաթթու և կարոտին:

Միևնույն ժամանակ, սմբուկն այդքան շատ վիտամիններ չի պարունակում, փոխարենը՝ պարունակում է նյութ, որը նպաստում է օրգանիզմից վնասակար խոլեսթերինի դուրսբերմանը:

Սմբուկը նաև հարուստ է բջջանյութով, այն արագ հագեցնում է, պարունակում է բավականին քիչ կալորիաներ, ուստի օգնում է նիհարել:

Բացի այդ, սմբուկը պարունակում է աճառի և ոսկրերի ամրապնդմանը նպաստող նյութեր, ինչը հնարավորություն է տալիս դանդաղեցնել հենաշարժական համակարգի հիվանդությունների զարգացումը:

Սմբուկի պարբերաբար օգտագործումը հնարավորություն է տալիս նաև երկարաձգել երիտասարդությունը և լավացնել մաշկի վիճակը, քանի որ այն նպաստում է բնական կոլագենի արտադրությանը և մաշկին հնարավորություն է տալիս պահպանել խոնավությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել