Ինչու՞ ենք բոլորս անհավատ ու կասկածամիտ, որովհետև բոլորս խելացի ենք ու պատկերացնում ենք, որ ինքներս նույնպե՞ս այդպես կանեինք…Բոլորս պոտենցիալ խաղտողներ ե՞նք…Դրա համա՞ր ենք այսքան կասկածամիտ, գիտենք որ ազնիվ լինել հնարավո՞ր չէ…
Ասում են. <<Каждий думает по мере своей испорченности>>…Երևի ճիշտ են, հիմա մերն է…Դրա համար էլ բոլորին չենք հավատում, կասկածում ենք, հայհոյում և անիծում…Անընդհատ՝ պերմանենտ, դարեր շարունակ…
Հիմա էս թուրքերն ու ռուսները…
Էրդողանը թուրքերին բնորոշ շողոքորթությամբ սեր բացատրեց Պուտինին, հաճույքով մտավ…Երկուստեք հաճույք ստացան…
Եվ դա բնական է…Եվ բոլորս էլ ընդունում ենք և գտնում, որ իրենք ճիշտ են՝ դա բխում է երկու պետությունների շահերից, որ այդպես էլ պետք է լիներ:
Էշ նահատակը և հպարտ աղքատը տեղ չունեն կյանքում և չեն գոյատևում…Եվ ստացվում է, որ բոլորս ողջունում և ճիշտ ենք համարում անազնվությունը, անսկզբունքայնությունը, դավաճանությունը և ամենակարևորը՝ հաշվենկատությունն ու շահը…
Շահը՝ պետության, ազգի, ինչ-որ արդար ու վեհ նպատակների համար…Արդարացնում ենք ամեն ինչ, ինչ պատահի կապում ազնիվ ու բարի նպատակների հետ: Բոլորը՝ պետություններով, քաղաքական ուժերով առաջնորդվում են իրենց շահերով՝ բնականաբար նաև անհատները, բոլորս…
Այդ դեպքում ուրեմն մեղավոր ենք բոլորս և եթե Բարձրյալից չենք վախենում ու փոխվում, ապա հույսը ո՞րն է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել